8 օգոստոսի 2013 - 14:42 AMT
Կենսաթոշակի վճարումն այլևս խնդիր չի առաջացնի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն արծարծել է ս.թ. օգոստոսի 4-ին, 5-ին առաջացած կենսաթոշակի վճարման խնդրիը, որն ունեցել են շուրջ 1400 թոշակառուները ցուցակները ժամանակին Հայփոստի բաժանմունքներ չհասնելու պատճառով:

«Ես հանձնարարել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը` քննություն կատարել: Մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրում, որ առաջացել են այսպիսի խնդիրներ և վճարման հետ կապված հերթեր: Դրանք պայմանավորված էին նոր համակարգի ներդրմամբ և այն դիմադրությամբ, որը, ցավոք սրտի, դեռևս առկա է համակարգում: Նախարարը հավաստիացրել է ինձ, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիր չի առաջանա, և մեր թոշակառուները ժամանակին, առանց բարդության կստանան իրենց թոշակները», - հավելել է վարչապետը: