8 օգոստոսի 2013 - 15:00 AMT
Վրաստանում երկրաշարժ է եղել. Զոհեր և տուժածներ չկան

Վրաստանի Հանրապետության տարածքում` Դմանիսի քաղաքից 11 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Այս մասին տեղեկությունը ՀՀ ԱԻՆ-ը ստացել է «ՍՊԾ» գործակալությունից:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.320 և արևելյան երկայնության 44.060: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան: