«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց Հենրիխ Մխիթարյանի

«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց Հենրիխ Մխիթարյանի

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունը կսկսի առանց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, հաղորդում է Bild-ը:

Օգոստոսի 10-ին «Բորուսիան» մրցելու է «Աուստսբուրգի» դեմ:

«Միկին չի կարողանա խաղալ»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ֆուտբոլիստը հուլիսի կեսերին վնասվածք էր ստացել և բաց թողել Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունը «Բորուսիայի» դեմ: Վերականգնվելով վնասվածքից` Մխիթարյանը սկսել է մարզվել թիմի հիմնական կազմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---