8 օգոստոսի 2013 - 17:38 AMT
2 օրում՝ սպանության 2 դեպք ու մեկ փորձ. Բոլոր դեպքերը բացահայտվել են

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2 և սպանության փորձի 1 դեպք, ոորնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 21 դեպքից` 20-ը, իսկ խուլիգանության` 1 և կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի և խուլիգանության` 1-ական, գողության և խարդախության 2-ական դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: