Արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» -ի մի շարք կաթնամթերքների արտադրությունը 8 օգոստոսի 2013 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «քամած մածուն» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, «մածուն 3.2%», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%» արտադրատեսակները ԱՑԽՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր ցուցանիշներով, «կաթ պաստերացված» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, «թան» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, «թթվասեր» արտադրատեսակը խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին: Ծառայության պետի որոշմամբ արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը: Ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրեն Գևորգ Գևորգյանին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |