9 օգոստոսի 2013 - 09:41 AMT
ԱՄՆ. Մեր դիրքորոշումը չի փոխվել. Սնոուդենը պետք է վերադառնա

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է անփոփոխ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին: «Մեր դիրքորոշումը նույնն է, Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ»,- ասել է նա:

Անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները, որոնք PRISM ծրագրի միջոցով քաղաքացիների ինտերնետային և հեռախոսային խոսակցություններ մուտքի հնարավորություն են ստացել: Սնոուդենի տվյալներով ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները կարող են միանալ խոշորագույն կազմակերպությունների սերվերներին: ԱՄՆ ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնալսում են, սակայն բացառել են, որ դա արվում է ամերիկացիների հետ: