9 օգոստոսի 2013 - 11:47 AMT
Սերգեյ Լավրովն ու Պան Գի Մունը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Մերձավորարևելյան կարգավորման հարցում հնարավոր չի լինի խուսափել կոլեկտիվ ձևաչափից: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղարՊան Գի Մունի հետ հանդիպմանը Նյու Յորքում: «Քննարկեցինք Սիրիան, մերձավորարևելյան կարգավորումը և ՄԱԿ դերը, որը պետք է ավելի պահանջված լինի, քանի որ մերձավորարևելյան կարգավորման հարցում հնարավոր չի լինի խուսափել կոլեկտիվ ձևաչափից»,-ասել է նախարարը:

«Քննարկեցինք Աֆղանստանը, ՄԱԿ դերակատարությունը 2014 թվականից հետո: Սկզբունքորեն մեր դիրքորոշումները համընկնում են, մենք սատարում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է Սիրիայում երկխոսություն հաստատելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը: