9 օգոստոսի 2013 - 10:08 AMT
ԱՄՆ-ն իր դիվանագետներին տարհանում է Պակիստանից

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայատարարել է, որ ահաբեկչական հարձակման վտանգի պատճառով Լահորի գլխավոր հյուպատոսությունից տարհանում է դիվանագիտական աշխատակազմի մի մասին:

Ինչպես հայտնում է BBC-ին, օգոստոսի սկզբից Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել է 20 դեսպանատների և գլխավոր հյուպատոսարանների աշխատանքը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ զավթել են ամերիկյան դիվանագիտական առաքելության վրա հարձակման պատրաստվելու մասին «Ալ Քաիդայի» ղեկավարության հաղորդագրությունը: