ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները դեռ չեն այցելել Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողին

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները դեռ չեն այցելել Ադրբեջանի տարածքում հայտնված հայ զինծառայողին

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում հայտնված Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասացին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի բաժնից` ավելացնելով, որ այս պահին ոչ մի նորություն չկա, և հայտնի չէ` կհաջողվի ոչ աշխատանքային օրերին որևէ քայլ ձեռնարկել, թե ոչ: Ադրբեջանում մինչև օգոստոսի 11-ը ոչ աշխատանքային օրեր են:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ հայ զինծառայողի գերության մասին տեղեկությունը հաստատվելուն պես Բաքվի գրասենյակի աշխատակիցները երեկ դիմել են Ադրբեջանի իշխանություններին, բայց նրանց պատասխանել են, որ օրը ոչ աշխատանքային են:

Երեկ ավելի ուշ հայկական կողմը տեղեկություն տարածեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում տեղանքում չկողմնորոշվելու պատճառով Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում հայտնված զինծառայողի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---