Աշխարհի Գավաթի 1-ին շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Միխայիլ Մարկովի հետ

Աշխարհի Գավաթի 1-ին շրջանում Լևոն Արոնյանը կխաղա Միխայիլ Մարկովի հետ

PanARMENIAN.Net - Վաղը նորվեգական Տրոմսե քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 3-ը:

Հայաստանի ներկայացուցիչները` Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյան արդեն մեկնել են Տրոմսե:

Առաջին շրջանում Արոնյանը կհանդիպի Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) հետ, իսկ Հակոբյանը` Տրուոնգ Սոն Նգուենի (Վիետնամ):

Մովսիսյանը կխաղա Լյուդվիգ Համմերի (Նորվեգիա) հետ, իսկ Մելքումյանը` Խուլիո Գարնդայի (Պերու) հետ: Գավաթի խաղարկությունում հանդես կգան 128 շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ առաջին տասնյակից, աշխարհի կանաց չեմպիոնը, վեց մասնակիցներին էլ ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---