9 օգոստոսի 2013 - 16:07 AMT
«ԱրմենՏել»-ը խաղարկում է Samsung Galaxy Tab 10.1

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողը «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվի Samsung Galaxy Tab 10.1-ով, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս ամռանը և մինչև մինչև օգոստոսի 21-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով օգոստոսի 22-ին մինչև ժամը 19:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում:

Այն հինգ աշխատանքի հեղինակները, ովքեր առաջինը կհավաքեն 500 քվե կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակչում հաղթող կճանաչվի այն աշխատանքի հեղինակը, որը կստանա պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովի առավելագույն գնահատականը: Հանձնաժողովը կգնահատի նկարների յուրօրինակությունը և արտահայտչականությունը: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ «Հաշվի առնելով այն հանգամաքը, որ մեր մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում, մենք որոշեցինք մատուցել հերթական անակնկալը և հնարավորություն տալ բոլորին կիսվել մեզ հետ ամռան ուրախ և հետաքրքիր ակնթարթներով: Համոզված եմ, որ այս մրցույթը կպարգևի ոչ միայ դրական լիցքեր և վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել իրենց ամառը հիշարժան և անմոռանալի», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթն ավարտվում է օգոստոսի 30-ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում