9 օգոստոսի 2013 - 15:51 AMT
Հայտնի են «Սպարտակի» ու «Ակտոբեի» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի մրցակիցները

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար կպայքարի շվեյցարական «Սանկտ Գալլենի» հետ:

Այդ մասին հայտնի է դարձել Նիոնում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ: Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի թիմի առաջին խաղն արտագնա կլինի, պատասխան խաղը՝ սեփական դաշտում:

Իսկ «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Ռոբերտ Արզումանյանը, կխաղա Կիևի «Դինամոյի» հետ: Առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 22-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 29-ին: