Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնները վերանորոգվում են

Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնները վերանորոգվում են

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, որոնք Ֆրանսիայից ժամանել են Արցախ «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է LՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կարեն Միրզոյանը կարևորել է նրանց կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում:

Երիտասարդական միավորման ներկայացուցիչներն իրենց հերթին նախարարին ներկայացրել են իրականացվող ծրագիրը՝ ուղղված Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնների վերանորոգմանը, ինչպես նաև Ստեփանակերտում 7-14 տարեկան երեխաների համար ժամանցի կենտրոնի բացմանը:

ԼՂՀ արտագին գործերի նախարարը նաև պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպման ավարտին երիտասարդական միավորման անդամները հույս են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---