10 օգոստոսի 2013 - 10:52 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել ՀՀՊ շուրջ փորձագիտական երկխոսությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին Ռուսաստանի և ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ Վաշինգտոնում քննարկել են ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակահրթիռային պաշտպանության խնդիրներին, որոնք լուրջ գործոն են հանդիսանում երկկողմ հարաբերություններում:

«Պայմանավորվածություն կա շարունակելու ՀՀՊ շուրջ փորձագիտական երկխոսությունը փոխընդունելի որոշումների որոնման նպատակով: Մանրամասն քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները»,-ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ: