10 օգոստոսի 2013 - 12:18 AMT
Գերեվարված հայ զինծառայողին տեղափոխել են Բաքու և հանձնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը

Երկու օր առաջ գերի ընկած հայ զինծառայողը տեղափոխվել է Բաքու և հանձնվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ըստ նրա, հաջորդ շաբաթ հանդիպում կկազմակերպվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, որոնք կիմանան գերված զինվորից, թե նա ցանկանում է Հայաստան վերադառնալ, թե երրորդ երկիր տեղափոխվել: «Հստակեցվել է, որ հայ զինծառայողը, մոլորվելով, անցել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք»,-ասել է Սաիլովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: