10 օգոստոսի 2013 - 14:45 AMT
2013թ. հուլիսին հունիսի համեմատ հացը թանկացել է 0,4 տոկոսով

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի 9.2%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 0.4% գնաճ: Վերջինս հիմնականում հնդկացորենի` 0.4%, բարձր տեսակի հացի` 0.4%, լավաշի` 0.4%, ձավարի` 0.5%, սպիտակաձավարի`0.7%, մակարոնեղենի` 0.7%, թխվացքաբլիթի` 1.1%, բրնձի`

1.7%, մանկական շիլայի`3.1% գնաճի արդյունք է:

Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի`0.1-1.7% գնաճ, մեկում` 0.3% գնանկում, իսկ մյուս 4 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով: