10 օգոստոսի 2013 - 15:24 AMT
Քաղաքացին անցել է լողանշանը. Փրկարարներին հաջողվել է նրան դուրս բերել ջրից

Այսօր՝ժամը 14.20-ին , ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություը տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում ջրափրիկարարները նկատել են լողանշանը անցած խեղդվող քաղաքացու:

Ջրափրկարարները անմիջապես մոտեցել և ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ին (ծնվ.1991թ.) և տեղափոխել լողափի բուժկետ: