10 օգոստոսի 2013 - 15:42 AMT
Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համար

Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության լրագրողական հիմնադրամի աշխատակիցները սկսել են միջոցներ հավաքել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իրավաբանական աջակցության համար, ասվում է Wikileaks կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Սնոուդենը պետք է երկար ժամանակ վատնի իրավաբանական հարցերի լուծման համար: Նա կարող է դա անել միայն Ձեր օգնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դատելով հրապարակված տվյալներից, միջոցները հավաքագրվում են արդեն 5 ժամ: Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համար:

Նվիրատվությունների գումարը հիմնականում տատանվել է 5-50 դոլարի սահմանում, հայտնում է «Ինտերֆաքսը»: