10 օգոստոսի 2013 - 15:59 AMT
Երևանի շրջիկ կրկեսում մինչև ամսվա վերջ ներկայացումները կլինեն անվճար

«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչև օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երևանի շրջիկ կրկես։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։ Երևանի շրջիկ կրկեսում մինչ ամսվա վերջ ներկայացումները կլինեն անվճար