10 օգոստոսի 2013 - 16:46 AMT
Հրդեհ՝ Կարբի գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այրվում են սառնարաններ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարբի գյուղի 2-րդ փողոցի, Վ.Փ.-ին պատկանող տան բակում գտնվող շինության 1-ին հարկում:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այրվել ենեռահարկ կիսակառույց շինության առաջին հարկի ծածկը` 100 քմ, օդորակիչ` 3 հատ, խնձորի բեռնարկղեր` 100 հատ, 1 հատ էլ. ամբարձիչ` ամբողջությամբ, օդորակիչի շարժիչ` 1 հատ, հեռուստացույց, փայտյա հենասյուն` մասամբ և պենոպլաստ: