Իսրայելն վաղաժամ բանտերից ազատ կարձակի 26 պաղեստինցիների

Իսրայելն վաղաժամ բանտերից ազատ կարձակի 26 պաղեստինցիների

PanARMENIAN.Net - Իսրայելի կառավարությունը համաձայնվել է բանտերից ազատ արձակել 26 պաղեստինցիների, որոնք դատապարտվել են երկարատև ազատազրկման, նպատակ ունենալով վերսկսել խաղաղ բանակցությունները Պաղեստինի ինքնավարության հետ, հայտնում է Բի-բի-սին: Ընդամենը Իսրայելը ազատ կարձակի շուրջ 100 պաղեստինցի կալանավորի:

Կալանավորներին ազատ արձակելու մասին հաղորդագրությունը հաջորդեց Պաղեստինի իշխանությունների այն մեղադրանքներին, թե Իսրայելը փորձում է խափանել խաղաղ բանակցությունները, որոնք պետք է վերսկսվեն 2013թ. օգոստոսի 14-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---