Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ղազախստանին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ղազախստանին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տոնել է իր առաջին հաղթանակը: Ռաֆայել Նազարյանի սաները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության են հասել Ղազախստանի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 4-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո խփել է Գագիկ Պողոսյանը:

Ղազախ ֆուտբոլիստներին հաջողվել է ստեղծել բազմաթիվ պահեր, սակայն հիանալի է գործել դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Հայաստանի հավաքականի պաշտպանությունն այդ օրն անթերի է եղել: Նաև կենտրոնական պաշտպանների շնորհիվ է, որ հայերին հաջողվել է վերադառնալ 3 միավորով:

Հայաստանի ընտրանին 10-րդ խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, առաջատարը 6 միավորով Իսլանդիան է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---