12 օգոստոսի 2013 - 10:30 AMT
Միխայիլ Մարկով. Մեծ պատիվ է խաղալ Լևոն Արոնյանի նման շախմատիստի հետ

Աշխարհի Գավաթի առաջին տուրում Լևոն Արոնյանն առավելության է հասել Միխայիլ Մարկովի նկատմամբ:

«ոչինչ չես կարող անել, նա ուղղակի շատ ուժեղ է խաղում: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ այնպիսի ուժեղ մրցակից, ինչպիսին Արոնյանն է: Մի քանի տարի առաջ ես սովորում էի նրա պարտիաներից»,- խոստովանել է Մարկովը:

Շախմատիստն ավելացևրել է նաև, որ պատասխան խաղում կփորձի ավելի լավ հանդես գալ. «Առաջին պարտիայի ժամանակ ես Արոնյանի համար ստեղծեցի բազմաթիվ խնդիրներ, իսկ այսօր սպիտակներով կփորձեմ ճնշում գործադրել»: