ՆԱՏՕ. Ղարաբաղյան գործընթացում գերակայող դերը պատկանում է ԵԱՀԿ-ին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան գործընթացում գերակայող դերը պատկանում է ԵԱՀԿ-ին: Այդ մասին Երեւանում Starlink ծրագրի շրջանակներում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի պատասխանատու սպա Ռոմուալդաս Ռաժուկսը: «ՆԱՏՕ-ում համարում են, որ ղարաբաղյան գործընթացում գերակայող դերը պատկանում է ԵԱՀԿ-ին եւ Մինսկի խմբին: ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը անմիջական օգուտ չի բերի»,-նշել է նա: Ռ.Ռաժուկսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է գործընթացների զարգացմանը տարածաշրջանում: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի գործունեությունը կարող է նպաստել «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Մասնավորապես, ճշտել է նա, ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որտեղ ներգրավված են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, լուրջ երաշխիք է տարածաշրջանի խաղաղ զարգացման համար:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---