12 օգոստոսի 2013 - 11:03 AMT
Այսօր մեկնարկում է «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքը

Ծաղկաձորում այսօր մեկնարկում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի հավաքին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ։ ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում երիտասարդական 45 ջոկատներ կմրցեն մարզամշակութային (ֆուտբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն, բազկամարտ, սպորտլանդիա, շախմատ, երգ, պար, նկարչություն, նորաձևություն և այլն), ինտելեկտուալ խաղերում։ Հավաքի 7 օրերի ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ազատ ժամերին երիտասարդներին կուսուցանվեն ազգային երգեր և պարեր, կկազմակերպվեն կինոդիտումներ։ Կիրականացվի արդեն ավանդական դարձած արյունատվության ակցիան։