12 օգոստոսի 2013 - 11:37 AMT
Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Դեր էզ Զոր արևելյան գավառում

Սիրիացի ապստամբները հարձակում են սկսել Դեր էզ Զոր արևելյան գավառում, Իրաքի հետ սահմանամերձ գոտում, հայտնում է Associated Press-ը: Ըստ ընդդիմադիր Սիրիայում մարդու իրավունքների բրիտանական դիտորդական կենտրոնի, գրոհայինների ձեռքից զոհվել է կառավարական ուժերի 7 զինծառայող, ևս 7-ը գերի են վերցվել: Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը տեղեկություններ է հայտնում այն մասին, որ գրոհայինները կորուստներ են կրում, իսկ սպանվածների թվում կան օտարերկրացի վարձկաններ:

Հալեպի գավառում, Թել Արան քաղաքի մոտ ընդդիմադիրները 13 քրդերի են գերի վերցրել՝ փոխանցելով նրանց «Ալ Քայիդայի» սիրիական խմբավորմանը: