Թուրք ըմբիշը որակազրկվել է հայերին ու հույներին վիրավորելու համար

Թուրք ըմբիշը որակազրկվել է հայերին ու հույներին վիրավորելու համար

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի թուրք ըմբիշ Ռիզա Քայալփը FILA-ի կողմից որակազրկվել է վեց ամսով Twitter-ի իր միկրոբլոգում ռասիստական գրառման համար:

Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիրը վիրավորել է հայերին ու հույներին, նրանց մեղադրելով Թուրքիայում հակակառավարական բողոքներ կազմակերպելու համար՝ անվանելով նրանց «շներ», հայտնում է «Ռ-սպորտը»:

insidethegames.biz նշում է, որ վիրավորական հաղորդագրություններից ոչ մեկը դեռ չի հաջողվել հայտնաբերել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---