12 օգոստոսի 2013 - 13:51 AMT
Բայանդուրում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ թեկնածուն

Շիրակի մարզի Բայանդուր համայնքում նախօրեին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դավիթ Դավթյանը ստացել է ձայների մեծամասնությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Դավիթ Դավթյանը ստացել է 180 ձայն, իսկ մյուս` ԲՀԿ-ական թեկնածու Խորեն Սմբատյանը`128: Բայանդուր համայնքի 535 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 316 մարդ: