Հայաստանն ու Շվեյցարիան կընդլայնեն տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը

Հայաստանն ու Շվեյցարիան կընդլայնեն տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխնախարար Հովակիմյանը հաջողություն մաղթեց նրան եւ հույս հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Գոհունակությամբ հիշատակվեց վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա համագործակցության շարունակական ընդլայնումը:

Անդրադարձ կատարվեց հայ-շվեյցարական համագործակցությանը միջազգային կառույցներում, մասնավորապես` 2014թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի կողմից ստանձնելիք նախագահությանը եւ այդ շրջանակում փոխգործակցության կարեւորությանը: Կողմերը երկուստեք ընդգծեցին մշակույթի բնագավառում կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` այդ նպատակով օգտագործելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից 25 տարի ի վեր Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---