Սուդանում հեղեղումների պատճառով շուրջ 60 մարդ է զոհվել

Սուդանում հեղեղումների պատճառով շուրջ 60 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Սուդանում հեղեղումների պատճառով շուրջ 60 մարդ է զոհվել, հայտնում է այսօր «ՍՈւՆԱ» տեղեկատվական գործակալությունը:

Տարերային աղետը ստիպել է 150 հազար մարդկանց լքել հայրենի վայրերը և տեղափոխվել ավելի անվտանգ բնակավայրեր: Մոտ 240 մարդ վնասվածք է ստացել միայն մայրաքաղաք Խարտումի շրջակայքում:

Ըստ ՄԱԿ-ի, առավել վտանգավոր է վիճակը հենց Խարտումի շրջակայքում, որտեղ միանում են Սպիտակ և Երկնագույն Նեղոսները: Քանդվել է շուրջ 26 հազար բնակելի տուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---