ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակն ընդունել է Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը վերադարձել է և իր մոտ հրավիրել Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներից 3-ին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվել են ընդունել գերեվարված զինծառայողի հարազատներին` նշելով, որ գրասենյակի պատվիրակը գնում է նախարարություն: «Հրաժարվեցին այսօր մեզ ընդունել, ասացին, որ իրենց ներկայացուցիչն ինչ որ գործերով գնում է նախարարություն» ,- ասել էր Արման Ինջիղուլյանը` Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին:

Զինծառայողի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---