13 օգոստոսի 2013 - 16:11 AMT
Ջոն Քերի. Պաղեստինի հետ բանակցությունների տապալումը կհանգեցնի Իսրայելի մեկուսացմանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որ պաղեստինցիների հետ բանակցությունների ձախողումը կհանգեցնի Իսրայելի միջազգային մեկուսացմանը, հայտնում է Bloomberg-ը, ԱՄՆ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Քերին իրոք հավատում է, որ Իսրայելն ու Պաղեստինի ինքնավարությունը կարող են պայմանավորվել և իր ջանքերի ձախողումը նա շատ ցավագին կընդունի: Ընդ որում, արդեն կարևոր չէ, թե ով մեղավոր կլինի բանակցությունների ձախողման համար՝ ԱՄՆ-ն կհրաժարվի միջնորդի դերից ու նրա տեղը կզբաղեցնի Եվրամիությունը Իսրայելի համար դրանից բխող բոլոր հետևանքներով: ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի սպառնալիքի հետ մեկտեղ, Նեթանյահուն հենց դրանից է վախենում: