Պուտին. ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով

Պուտին. ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական մեթոդներով: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների արդյունքերն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք միջազգային արդիական խնդիրների, այդ թվում` ԼՂ հարցին: Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտության շուտափույթ կարգավորմանը»,- ասել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---