14 մարտի 2006 - 15:38 AMT
Հունգարիայում հայ սպայի սպանությանը քաղաքական ենթատեքստ չեն տալիս
Վերջին դատական նիստը Բուդապեշտում ադրբեջանական կողմին ոչ մի հնարավորություն չթողեց: Այդ մասին լրագրողներին հայտարարեց Բուդապեշտում հայ սպայի սպանության գործով դատավարությանը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյնը: Նրա խոքերով, Հունգարիայում այս սպանությունը դիտարկվում է որպես զուտ քրեկան, եւ ոչ մի քաղաքական ենթատեքս չկա: «Ադրբեջանական կողմը վերջին երկու տարիների ընթացքում փորձում էր գործին քաղաքական ենթատեքստ տալ` դատական դահլիճ բերելով փաստաթղթեր, որ իբր հաստատում էին, որ սպանության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը փորձլ էր դատավորին ինչ-որ փաստաթղթեր փոխանցել, որոնք վերադարձվել էին նրան պաշտոնական գրությունով, որում ասվում էր, որ տվյալ փաթեթը չի դիտարկվի դատակաքննական գործընթացի ժամանակ»,- ասել է Հ. Դեմոյանը:

Նրա խոսքերով, գործընթացի շուտոփույթ ավարտը չափազանց հուզում է Թուրքիային, քանի որ Սաֆարովը պատրաստություն է անցել Հյուսիսային Կիպրոսի ճամբարներում, եւ եթե միջազգային հանրությունը տեղեկանա այդ մասին, ապա Թուրքիան շատ բան վտանգի է ենթարկում: Ա. Դեմոյանը նաեւ նշեց, որ Հայաստանի ԶԼՄ-ները եւ առանձին քաղաքական գործիչներ չափազանց շատ էին ուշադրություն դարձնում Ռ.Սաֆարովին, եւ մի շարք անպատասխանատու հայտարարություններ արեցին: «Մենք երկու տարի առանց որեւէ խոչընդոտի անցնում էինք Բուդապեշտի օդնավակայանի հսկողությունը, իսկ այս անգամ մեզ բավականին երկար ստուգում էին զենքի հայտնաբերման նպատակով: Եվ այդ բոլորը անզգույշ ասված խոսքի պատճառով»,- ընդգծել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: