Մումբաի նավահանգստում պայթել և խորտակվել է ռուսական արտադրության սուզանավը

Մումբաի նավահանգստում պայթել և խորտակվել է ռուսական արտադրության սուզանավը

PanARMENIAN.Net - Հնդկական Մումբաի նավահանգստում պայթել և խորտակվել է ռուսական սուզանավը: Անձնակազմի 18 անդամները զոհվել են, հայտնում է Associated Press:

Ինչպես լրագրողներին է հայտնել Հնդկաստանի ՌԾՆ մամլո քարտուղար Նարենդրա Վիստպուտեն, «Սինդխուռակշակ» սուզանավը վերջերս էր վերադարձել կապիտալ վերանորոգումից և արդիականացումից հետո: Թե ինչու է այն պայթել նավահանգստում, հայտնի չէ: Ենթադրվում է, որ դա կարող էր դժբախտ պատահար լինել:

Տեղական ԶԼՄ-ները չեն բացառում ահաբեկչության տարբերակը, որի կատարողները կարող են լինել իսլամիստ ծայրահեղականները, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---