«Մեր քաղաքը». Քաղաքապետարանում ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը գլոբալ բնույթ է կրում

«Մեր քաղաքը». Քաղաքապետարանում ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը գլոբալ բնույթ է կրում

PanARMENIAN.Net - Այս օրերին Երևանի կենտրոնական մեծ թփով ընթանում է մեր քաղաքի կենտրոնական փողոցների վերաասֆալտապատումը: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը, որում նշում է, որ թեև այդ փողոցների նախնական վիճակն ամենևին էլ անբարեկարգ չէ, Երևանի քաղաքապետարանը որոշել է հսկայական ռեսուրս տրամադրել դրանք վերաասֆալտապատելու համար՝ այն դեպքում, երբ քաղաքի այլ շրջաններում ասֆալտապատման անհրաժեշտությունը գրեթե կենսական է:«Երևան քաղաքի «ամենաօրինակելի» թաղամասերից մեկը համարվող Դավիթաշեն 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բակ մուտք գործեց ծանր տեխնիկան, այն է` Honda մակնիշի հսկայական էքսկավատորը, որը պետք է ապօրինի կոյուղագիծ անցկացներ ինչ-որ բիզնեսմենի խանութի համար: Ամբողջ օրվա ընթացքում այն փորեց այդ բակի տարածքում, որն առանց այդ էլ գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում: Եթե նույնիսկ չնշենք այն փոշին, որն իրենց թոքերի ամբողջ խորությամբ զգացին բնակիչները և այն աղմուկը, որը շատերի գլխացավի պատճառ դարձավ, փորողները նաև վնասեցին ոռոգման խողովակները, ինչի հետևանքով ողողվեցին հարևան շենքի նկուղները: Արդեն մոտ մեկ շաբաթ բակը նույն վիճակում է, սակայն թաղապետարանի աշխատակիցներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում այցելել, էլ չասենք վերացնել իրենց իսկ կողմից արտոնված ապօրինի գործողությունների հետևանքները:

Իհարկե սա մեր քաղաքի՝ նման վիճակում հայտնված միակ բակն ու փողոցը չէ: Խնդիրը, այն է՝ ֆինանսական միջոցների ոչ խելամիտ կառավարումը, արդեն գլոբալ բնույթ է կրում և տարածվում մայրաքաղաքի կառավարման բոլոր բնագավառների վրա:

Մենք պահանջում ենք, որ քաղաքային իշխանությունները հանրային բաց հաշվետվություն ներկայացնեն կենտրոնի փողոցների վերաասֆալտապատման ֆինանսական նպատակահարմարության և անհրաժեշտության վերաբերյալ, իսկ ապա պարզաբանել, թե ինչպես է վերահսկվում բնակելի տարածքներին հարակից ասֆալտի շերտի պահպանումը և ով է պատասխանատու արդյո՞ք նույն քաղաքային բյուջեն «միջոցներ չունի» մայրաքաղաքի իսկապես անբարեկարգ հատվածները ասֆալտապատելու համար՝ այն պարագայում, երբ շարունակաբար վերաասֆալտապատվում են արդեն իսկ բարեկարգ փողոցները»,- ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---