Երիտասարդական ԵԱ-ում 3 հայ բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

Երիտասարդական ԵԱ-ում 3 հայ բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

PanARMENIAN.Net - 12-17 օգոստոսի Ռոտերդամում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ելույթ են ունենում 38 երկրների մոտ 250 բռնցքամարտիկներ: Առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Օգոստոսի 13-ին Թոփսպորտ կենտրոնում մինչև 69 կգ քաշային կարգում Գոռ Ջերելիկյանը վստահ հաղթանակ է տարել Խոակին Հեյսկարիի (Ֆինլյանդիա) նկատմամբ: Էրիկ Պետրոսյանը (52 կգ) ուժեղ է եղել Դոմենիկ Հիրսչից (Գերմանիա), իսկ Նարեկ Մանասյանը` (75 կգ)- Վեգար Տրեգրենից (Նորվեգիա):

Արթուր Առաքելյանը (+ 91 կգ) զիջել է հոլանդացի Սթենլի Կոեմանսին:

Այսօր 1/8 եզրափակչում մրցելու են ևս 4 հայ բռնցքամարտիկներ: Հենրիկ Դարբինյանը (81 կգ) հանդիպելու է Ստանգա Ռոբերտին (Ռումինիա), իսկ Տարոն Սողոմոնյանը (56 կգ)` Ալեքսանդր Մելենյուկին (Ուկրաինա): Շավարշ Սողոյանի (60 կգ) առաջին մրցակիցն է լինելու Ռոլան Գալոսը (Հունգարիա), իսկ Սերյոժա Հակոբյանի (91 կգ)`Դրագոս Գիոնեան (Ռումինիա):

Հայաստանը ներկայացուցիչներ չունի միայն մինչև 49 և 64 կգ քաշային կարգերում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---