Սարգսյանը և Ֆոմինը քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Սարգսյանը և Ֆոմինը քննարկել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին:

Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---