Հրազդան Մադոյան. Ջավախքը երբեք չի գտնվել անկախ Վրաստանի կազմում

PanARMENIAN.Net - Ախալքալակի տարածքից ռուսական ռազմակայանի վերջնական դուրս բերուց հետո այն կփոխարինվի թուրքական զինվորկաններով: Եվ լրիվ միեւնույն է` ինչ դրոշի ներքո նրանք այնտեղ կտեղակայվեն: Այդ մասին հայտարարել է «Ջավախք» հասարակական կազմակերպության անդամ Հրազդան Մադոյանը: Նրա խոսքերով, «թուրքական բանակի հետ գոյակցության» տխուր փորձ նրանք արդեն ունեցել են 1918-1920 թթ., երբ թուրքական զորքերը Ախալցխայում էին: «Դրա հետեւանքով քաղաքում գրեթե հայ չմնաց, չնայած Ախալքալաքում վրացի գեներալը կարծես ամեն բան վերահսկում էր: Նույնը կարող է կրկնվել եւ այսօր»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Մադոյանը ընդգծեց, որ Ջավախքը երբեք չի գտնվել անկախ Վրաստանի կազմում: Վրացական պետության կազմում գտնվել է Ախլցխա քաղաքը, այսինք Սամցխե մարզը: «Նոր վարչական բաժանման հետեւանքով, այդ երկու երկրամասերը միավորվեցին, եւ տարածաշրջանը ստացավ Սամցխե-Ջավախք անվանումը»,- ասել է Մադոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---