Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուշ Մինասյանը

Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուշ Մինասյանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մառլեստի Մինասյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի ռեկտոր, գրում է karabakh-open.info-ն:

Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր ԱրՊՀ-ի խորհրդի ղեկավար վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում: Նիստին խորհրդի 28 անդամներից մասնակցել է 27-ը: Որպես թեկնածու հայտագրված էին Մանուշ Մառլեստի Մինասյանը, ով ղեկավարում էր ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը և Հովիկ Գաստելլոյի Մուսայելյանը, ով բանասիրական ֆակուլտետի դեկանն է: Նիստի ընթացքում Հովիկ Մուսայելյանն ինքանաբացարկ է հայտարարել: Իսկ Մանուշ Մինասյանը ներկայացրել է համալսարանի զարգացման իր ծրագրերը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: Գաղտնի քվեարկության արդյունքներն այսպիսին են` 23 կողմ, 3 դեմ, 1 անվավեր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---