Վրաստանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Ջավախքի հակահայկական միջադեպերի համար

PanARMENIAN.Net - «Ջավախք» խորհուրդը բազմիցս կոչ է արել ՀՀ աշխանություններին` պատշաճ ուշադրություն դարձնել Ջավախքի հայության խնդիրներին, ճանաչել դրանց քաղաքական բաղադրիչը: Այդ կոչերը մնացել են անպատասխան: Այդ մասին ասվում է խորհրդի տարածաց հայատրարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է. «քաջալերված ՀՀ իշխանությունների բացարձակ անտարբերություից, վրաց շրջանակները էլ ավելի սանձարձակ են դարձել: Միայն վերջին ամսում տեղի են ունեցել հակահայկական երեք սադրիչ գործողություններ. վրաց լեզվի չիմացության պատրվակով Ջավախքում աշխատանքից աազտվեցին հայազգի դատավորները; վրաց եկեղեցին, հերթական ոտնձգությամբ, ՀՀ տարածշքում հիմնել է Տաշիր-Ագարակի թեմը, այն դեպքում, երբ այդ տարածքում վրացիներ երբեք չեն ապրել եւ Վրաց եկեղեցին երբեք հոտ չի ունեցել եւ չունի; Ծալկայում սպանվել է մեկ հայորդի, կան վիրավորներ, իսկ վրաց հատուկ նշանակության ջոկատները բռնություն են կիրառել ցասում արտահայտող բնակչության նկատմաբ»:



Հայատարարության հեղինակները առաջնային պատասխանատու են ճանաչում Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն: «Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ ՀՀ իշխանությունները , որոնք ոչինչ չեն արել Ջավախքի հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Ընդհակառակը, իրենց կրավորական կեցվածքով վրաց ազգայնամոլներին մղում են առավել ծայրահեղ եւ ծանր հետեւանքով հղի գործողությունների»,- գտնում է խորհուրդը:



Հայտարարության մեջ կոչ է արվում խստորեն դատապարտել Ջավախքում հակահայկական ծրագրավորված արարքները, պաարտավորեցվում է ՀՀ իշխանություններին Վրաստանի իշխանություննեից պահանջել հետապնդել հակահայկական արարքների սադրիչներին: «Մենք ՀՀ իշխանություններից պահանջում ենք Վրաստանի իշխանությունների հետ համատեղ մշակել միջոցառումների ծրագիր` Ջավախքի տարբեր հարցերը, ներառյալ քաղաքական կողմը, արդարացի լուծելու համար: «Ջավախք» խորհուրդը իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի Ջավախքի եւ Վրաստանի հայությանը պաշտպանելու, տարածաշրջանի հայաթափությունը թույլ չտալու եւ հակահայկական սանդրանքներին արժանի հակահարված տալու ուղղությամբ»,- ասվում է վերջում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---