Ջրափրկարարները Սևանա լճում 3 երեխա են փրկել

Ջրափրկարարները Սևանա լճում 3 երեխա են փրկել

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվանավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները դուրս են բերել 2001թ. ծնված Է., 2000 թ. ծնված Ի. և 2002 թ. ծնված Լ. Հովսեփյաններին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական բաժնից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---