«Կանեփ-կակաչ-2013». Հայտնաբերվել է 19 տոննա կանեփ, 2 կգ «մարիխուանա», 1 կգ «դեզոմորֆին»

«Կանեփ-կակաչ-2013». Հայտնաբերվել է 19 տոննա կանեփ, 2 կգ «մարիխուանա», 1 կգ «դեզոմորֆին»

PanARMENIAN.Net - Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 11-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի շուրջ 19,5 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 25 դեպք, առգրավվել է ավելի քան 2 կգ «մարիխուանա», մոտ 1 կգ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգված, հոգեմետ 2 դեղամիջոց: Հայտնաբերվել և առգրավվել է նաև ապօրինի աճեցված ու մշակված կանեփի ավելի քան մեկ ու կես տոննա կանաչ զանգված:

Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է նաև 5 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 79 փամփուշտ, 2 նռնակ և 2 սառը զենք:

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացլ են կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել, PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---