14 մարտի 2006 - 19:41 AMT
Ռազմական ճանապարհը չի դառնա վերջնականը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Ոչ հիմա, ոչ էլ 20 տարի հետո ռազմական ճանապարհը չի դառնա վերջնականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարաել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Նա նշեց, որ չնայած ԱՄՆ-ը դժգոհություն հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբուեյի անարդյունք հանդիպումի կապակցությամբ, բանակցություննեը շարունակվում են: ԵԱՀԿ ՄԽ համանախագահի խոսքերով, ԱՄՆ-ը լավ հարաբերությունների մեջ են երկու երկրների հետ եւ անընդունել են համարում հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը: «Այս հակամարտությունը անհրաժեշտ է լուծել երկկողմանի համաձայնագրի հիման վրա»,- ասել է նա, նշելով, որ բանակցությունների այս փուլում կան հակամարտության երկու կողմերին էլ հուզող հարցեր, որ պետք է արտացոլվեն վերջնկան համաձայնագրի մեջ: «Ընտրելով հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը` Ադրբեջանը պետք է պատասխանի մի շարք հարցերի, մասնավորապես, ի՞նչ կպատահի էներգետիկ բնագավառ կատարվող ներդրումների հետ, կամ ինչպիսի՞ն կլինի ներկայիս սահմանների հետագա ճակատագիրը»,- պատասխանել է Ս.Մաննը, հաղորդում է «Թրենդ»-ը: