15 օգոստոսի 2013 - 13:16 AMT
Ապագա առաջնորդների փոխանակման նոր ծրագիր. Գրանցումը կսկսվի սեպտեմբերի 9-ից

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութաjին գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը դպրոցականների համար:

FLEX ծրագիրը հնարավորությւոն է ընձեռում 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում և ապրելով ամերիկյան ընտանիքներում:

Ծրագրի 2014-2015 ուստարվա մրցույթի համար 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հավաքագրումն ու գրանցումը տեղի կունենա ՀՀ մարզերի մի շարք քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 9-ից: