15 օգոստոսի 2013 - 16:17 AMT
Մուհամմեդ Մուրսսիի ձերբակալությունը երկարացվել է մինչև 30 օր

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի ձերբակալությունը երկարացվել է մինչև 30 օր, հայտնում է «ՄԵՆԱ» լրատվական գործակալությունը:

Մուրսին ձերբակալվել է հուլիսի 26-ին միանգամից մի քանի մեղադրանքների հիման վրա Կահիրեի վերաքննիչ դատարանի խորհրդական Հասան Սամիրի կարգադրությամբ: Նա մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության, 2011թ. բանտից փախուստի, ինչպես նաև «ՀԱՄԱՍ» շարժման հետ համագործակցության մեջ: