«Վրաստանի Հայ Համայնք». Վրաստանի նախագահության ոչ մի թեկնածու բացեիբաց չի զրուցել հայ բնակչության հետ

«Վրաստանի Հայ Համայնք». Վրաստանի նախագահության ոչ մի թեկնածու բացեիբաց չի զրուցել հայ բնակչության հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Վրաստանը կընտրի նոր նախագահի: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» տեղեկատվական կենտրոնը, որում ընդգծել է, որ նախագահը կլինի նոր ոչ միայն նրա համար, որ կավարտվի Սաակաշվիլու տասնամյա ղեկավարությունը, այլև նրա համար, որ հոկտեմբերի 27-ին ընտրված նախագահի «գործառույթը» կտարբերվի նախկին նախագահից:

«Հայտնի է, որ անկախության ձեռքբերման օրից Վրաստանում հաստատված էր այսպես կոչված նախագահական ղեկավարության ձևը: Վերջինս նշանակում էր, որ նախագահը երկիրը կառավարողն է: Նրա իշխանության տակ է կենտրոնացված երկրի արտաքին և ներքին քաղաքականության ղեկավարությունը: Վրաստանի իրականությունից ելնելով, կառավարության նման ձևը նախագահին դարձնում է բացարձակ միապետ, բացառությամբ նրա, որ «սուպեր նախագահի» ղեկավարության շրջանը հստակ սահմանված է: 2010թ. Վրաստանի խորհրդարանը քվեարկեց և ընդունեց սահմանադրական փոփոխություններ: Սահմանադրական փոփոխությունների կարևորագույն նպատակը – հենց երկրում ղեկավարության ձևը փոխելն էր: Իրականացված փոփոխությունների համաձայն, «ընտրվեց» Վրաստանի ղեկավարության այսպես կոչված կիսանախագահի ձևը: Հակիրճ կփորձենք ներկայացնել այն սահմանադրական փոփոխությունների էությունը, որը կապված է երկրի նախագահի իրավունքների և պարտականությունների հետ.

Վրաստանի նախագահը Վրաստանի պետության հրամանատարն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխիք, վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում է պետական մարմինների գործումը, Վրաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարն է, Վրաստանը ներկայացնում է արտաքին հարաբերություններում, նշանակում է ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կառավարության հետ համաձայնեցնելով պաշտոնի է նշանակում կամ ազատում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարին, այլ հրամանատարներին, առաջ է քաշում վարչապետի թեկնածությունը և նշանակում նրան այդ պաշտոնին, նշանակում է արդարադատության գերագույն խորհրդի անդամին, հայտարարում է ռազմական դրություն, քաղաքական կողմերի հետ խորհրդակցելուց հետո՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանն է ներակայացնում Աջարիայի կառավարության նախագահին, Սահմանադրությամբ սահմանված դեպքում լուծարում է Վրաստանի խորհրդարանը, ստորագրում է և հրապարակում օրենքը: Սրանք այն հիմնական գործառույթներն են, որոնք նոր Սահմանադրության համաձայն իրականացնում է նախագահը:

Ինչպես տեսնում ենք, այն որ նոր Սահմանադրության համաձայն, նախագահը անաշխատունակ, խորհրդանշական պաշտոնատար անձ է՝ չի համապատասխանում իրականությանը: Երկրում ստեղծվում է կառավարության այնպիսի ձև, որի ժամանակ իշխանությունը (կառավարություն, խորհրդարան և նախագահ) ինքն իրեն պահում է հավասարակշռության մեջ: Խորհրդարանը որոշ չափով կախված է նախագահից, նախագահը կառավարությունից, իսկ կառավարությունն էլ իր հերթին – խորհրդարանից:

«Վրաստանի նախագահը Վրաստանի պետության հրամանատարն է, երկրի միասնության և ազգային անկախության երաշխիք»: Բնական է, որ եթե մարդ պահանջ ունի երկրի հրամանատար լինելու, նա պետք է հարգի երկրի քաղաքացիներին, տեղյակ լինի այն մարտահրավերներից, որոնց առջև կանգնած է այդ երկրի բնակչությունը: Վրաստանի հայ բնակչության դեպքում, հրամանատարը պետք է տեղեկացված լինի իրավիճակի հետ, պետք է ունենա առկա խնդիրների արդար լուծման հստակ արտահայտված ցանկություն և իհարկե այդ «ցանկությունը» իրականացնելու համար ձևակերպված հայացք՝ ծրագիր:

Ցավոք, անկախության ձեռքբերման օրվանից, Վրատանի նախագահության ոչ մի թեկնածու (այնպես ինչպես ընտրված նախագահը) բացեիբաց չի զրուցել երկրի ազգությամբ հայ բնակչության հետ: Չի խոսել իր հայացքների մասին՝ կապված հայ բնակչության խնդիրների հետ: Համապատասխանաբար չի խոսել նաև խնդիրները լուծելու ուղիների մասին: Հավանաբար սա նաև նրա հետևանքն էր, որ անկախության ձեռքբերումից հետո երկրի նախագահը միշտ ընտրվել է հեղաշրջման արդյունքում: Այս առումով, հոկտեմբերի 27-ի ընտրությունները – այն եզակի հնարավորությունն է երկրի համար՝ ապացուցի աշխարհին և որ ավելի կարևոր է՝ իր բնակչությանը, որ ունի իրեն ժողովրդավար կոչելու իրավունք: Միևնույն ժամանակ երկրի հայ բնակչությանս ընձեռվում է հերթական հնարավորություն, հասկանալու համար ո՞վ ենք մենք – բնակչություն թե՞ քաղաքացիներ: Չէ՞ որ այս երկու տերմինները հիմնովին տարբերվում են միմյանցից»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---