15 օգոստոսի 2013 - 19:02 AMT
Երևանի ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններն ունեն 220 վարորդի կարիք

Զանգվածային լրատվության միջոցներով նախապես տարածած հայտարարության համաձայն, օգոստոսի 15-ին պետք է կայանար Երևանի ներքաղաքային ուղեվորափոխադրում իրականացնող ավտոբուսային 8 երթուղիների մրցույթ:

Տնտեսվարող կազմակերպությունների կողմից հայտեր չներկայացնելու պատճառով մրցույթն այսօր տեղի չի ունեցել:

Ըստ Երևան քաղաքի ներքաղաքային վերգետնյա տրանսպորտի երթուղային ցանցի դրույթների, ներկայում դեռևս մրցույթ չեն անցել ավտոբուսային 22 և միկրոավտոբուսային 1 երթուղիներ:

Բացի այդ, ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները այժմ ունեն շուրջ 220 վարորդի կարիք: