Ահազանգ. Վթարային շենքի կողային պատի քարերը թուլացել և թափվում են

Ահազանգ. Վթարային շենքի կողային պատի քարերը թուլացել և թափվում են

PanARMENIAN.Net - Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի բնակիչներն ահազանգել են ԱԻՆ և հայտնել, որ շենքի կողային պատի քարերը թուլացել են և պարբերաբար թափվում են:

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի մասին տեղեկացվել են ԵՓՎ Աջափնյակի բաժնի պետը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետը, ովքեր հիմնականում ծանոթ էին խնդրին:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր տարածքը:

Դեպքի վայրում են գտնվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները. առաջարկվել է վտանգավոր տարածքը սահմանազատել բետոնե պատնեշով` դադարեցնելու բնակիչների շարժը նշված հատվածով:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները: Անվտանգության նկատառումներից ելնելով` բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարաններում` մինչև հարցի վերջնական լուծումը: Բնակիչների միակ պահանջը` իրենց ապահովել նոր բնակարաններով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---