16 օգոստոսի 2013 - 11:57 AMT
Եգիպտոս. Բարաք Օբամայի հայտարարությունները խթանում են ծայրահեղականությունը

Եգիպտոսի իշխանությունները գտնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունները երկրում ստեղծված իրավիճակի մասին, հիմնված չեն փաստերի վրա և խրախուսում են զինյալ ծայրահեղականներին բռնության հետագա էսկալացիայի, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Օբաման արդեն հայտարարել է, որ ԱՄՆ վճռականորեն դատապարտում է արտակարգ իրավիճակի սահմանումը Եգիպտոսում և պահանջում է չեղյալ հայտարարել այն: Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրի վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ երկիրը, որտեղ հարձակման են ենթարկվում քրիստոնեական եկեղեցիներն ու կառավարական շենքերը, պայքարում է ահաբեկչության դեմ: